Իրինա Թովմասյանը, Մեգին և 2 քույրերը` ShowBiz.am-ի ամանորյա ֆոտոշարքում

4361

Գեղեցկուհի, հաղորդավարուհի Իրինա Թովմասյանի բնակարան ամանորյա շունչը, տրամադրությունն ու նախապատրաստական աշխատանքները համեմատաբար ավելի վաղ են սկսվում, քան շատերի մոտ է: Իրինան և 3 աղջիկները սիրում են 1 ամիս առաջ` դեկտեմբեր ամսվա սկզբին, արդեն իսկ դնել տոնածառը, և, որ ամենակարևորն է, այն զարդարեն երեխաները. «Դա աղջիկներիս ձեռքի աշխատանքն է»,- ասում է Իրինան:

Իրինան և իր 3 դուստրերը հայտնվել են ShowBiz.am-ի ամանորյա ֆոտոշարքում և պատմել իրենց նախապատրաստական աշխատանքների և տոնը տանն անցկացնելու ընտանեկան իրենց սովորությունների մասին:

Իրինան խոստովանում է, որ իր համար ամենահիշվող և անմոռանալի Ամանորը եղել է այն ժամանակ, երբ փոքր դուստրն էլ է ծնվել, և արդեն 3 երեխաներով է դիմավորել Ամանորը. խոստովանում է, որ անչափ և անհավատալի երջանիկ է եղել:

Ամանորյա շունչ իրենց տանը զգացվում է այն ժամանակ, երբ դնում են տոնածառն ու սկսում զարդարել այն. իսկ տոնածառ նրանք բավականին վաղ են դնում. «Դեռ մեկ ամիս առաջ` դեկտեմբերի սկզբին, դնում ենք: Կարող եմ ասել, որ մեր տանը ամանորյա շունչը շուտ է սկսվում: Հետո սկսվում է նվերների ընտրության, փաթեթավորման և գնումների շրջանը: Ի դեպ, նվերների փաթեթավորմամբ անձամբ հենց ես եմ զբաղվում:

Տոնական օրերին Իրինա Թովմասյանի ընտանիքը նախընտրում է ավելի շատ տանը լինել, նստել և հեռուստացույց դիտել, բայց որ ամենակարևորն է և երեխաների սիրելին, հյուրեր ընդունել. երեխաները շատ են սիրում հյուրեր: Այս տարի, ինչպես և սովորաբար, Ամանորը նրանք դիմավորելու են տանը. սա գեղեցկուհու համար սկզբունքային հարց չէ, պարզապես առիթ է ընտանիքի և ընտանեկան ջերմության համախմբման:

Խոսելով խոհանոցի և պատրաստած ուտեստների մասին` Իրինան խոստովանեց, որ ինքն անձամբ մի քանի ավանդական բան է պատրաստում. նախընտրում է պատրաստի գնել ամեն բան և խոհանոցային թեմաներն այնքան էլ չի բարդացնում:

Ամփոփելով 2018-ը` Իրինան իր գոհունակությունը հայտնեց. «Կասեմ`2018 թվականը արդյունավետ և բարեհաջող տարի է եղել ինձ համար: Աղջիկներս բավականին հաջողություններ ու հաղթանակներ ունեցան: Կարելի է ասել, որ շատ բեղուն և զբաղված տարի էր` ուրախ և դրական:

Նյութը` Կիմա Միրզոյանի

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Նկարահանումն իրականացվել է Candy NG photoroom-ում

Facebook Comments