Լեոնարդո դի Կապրիոն թաքնվել է հասարակությունից, սակայն նրա և սիրելիի լուսանկարները հայտնվել են մամուլում

    67

    Ժամանակակից երաժշտական ամենամեծ փառատոններից մեկը՝ «Քոաչելան», այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է։ Համաշխարհային աստղերը բաց չեն թողնում այս փառատոնը։ Այն անտարբեր չի թողել նաև Լեոնարդո ԴիԿապրիոյին և նրա ընկերուհուն` Կամիլա Մորոնեին:

    44-ամյա դերասանն ու 21-ամյա ընկերուհին այս տարի ևս մասնակցել են փառատոնին՝ հյուրի կարգավիճակում

    Սիրահար զույգին հաջողվել է լուսանկարնել փառատոնի շրջանակներում անցկացվող երեկույթներից մեկի ժամանակ` չնայած ԴիԿապրիոն ամեն ինչ արել է՝ աննկատ մնալու համար:

    Ինչպես գրում է Spletnik-ը, շրջանառվող լուրերի համաձայն` ԴիԿապրիոն և Մորոնեն մոտ ապագայում կամուսնանան: Այդ մասին պնդում են նաև զույգին մոտ կանգնած մի շարք աղբյուրներ, սական դերասանն ու մոդելը ոչ մի կերպ չեն մեկնաբանում տեղեկությունները:

    Հիշեցնենք, որ նրանց հարաբերությունները սկսվել են 2017 թվականին:

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments