Կլեոպատրայի գեղեցկության մի քանի գաղտնիքներ

130

Կլեոպատրայի գեղեցկության մասին բազում լեգենդներ են պտտվում: Ոմանք պնդում են, որ թագուհին անհավանական գեղեցկություն ուներ, մյուսները՝ հակառակվում  և ապացուցում են, որ Կլեոպատրայի արտաքինը գեղեցկության և ոչ մի  չափանիշի չէր համապատասխանում:

Այդուհանդերձ, Կլեոպատրայի գեղեցկության յուրահատկությունն անվիճելի է:

Չնայած այրող արևին` նրա մազերը միշտ փայլում էին, իսկ մաշկն արձակում էր հաճելի բույր և աչքի ընկնում հարթությամբ և առաձգականությամբ:

Կլեոպատրայի գեղեցկության գլխավոր գաղտնիքը համարվում են  նրա «կաթնային լոգանքները», որոնք պատրաստում էին ավանակի կաթից և մեղրից:  Ըստ որոշ աղբյուրների` կաթի մեջ ավելացնում էին նաև նշի յուղ:  Լոգանքի ջերմաստիճանը պետք է համապատասխան լիներ մարմնի ջերմաստիճանին` 36-37:  Այդ վաննայում թագուհին պառկում էր 15-20 րոպե:

Դեմքի խնամքի դեպքում Կլեոպատրան նույնպես նախընտրում էր ավանակի կաթի և մեղրի լոգանքին համապատասխան դիմակներ:

Մյուս գաղտնիքը՝ կավե դիմակներն էին: Դրանց պատրաստման համար ընտրում  էին սպիտակ կավ, որը բացում էին ավանակի կաթի մեջ, ավելացնում մեղր ու կիտրոնի հյութ:

Կլեոպատրայի փայլուն մազերի գաղտնիքը՝ ձվային դիմակներն էին:  Ձվի մի քանի դեղնուցը հարում էին և քսում թագուհու մազարմատներին:  Այն մաքրում էին սովորական տաք ջրով:

Օրգանիզմի մաքրում.  Կլեոպատրան հոգ էր տանում ոչ միայն իր արտաքինի, այլև մեծ ուշադրության էր արժանացնում օրգանիզմի պարբերաբար մաքրմանը: Ինչպես հաստատում են ուսումնասիրությունները` Կլեոպատրան երկու շաբաթը մեկ անգամ խմում էր կիտրոնի և ձիթապտղի յուղի հյութ:

48 թ-ի վերջին- 47 թ-ի սկզբին Հուլիոս Կեսարը պարտության էր մատնել եգիպտական թագավորական զորքը և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Կլեոպատրան եղել է Կեսարի սիրուհին, նրանից ունեցել է Կեսարիոն որդուն: Կեսարի սպանությունից (մ. թ. ա. 44 թ.) հետո՝ 41 թ-ից դարձել է Մարկոս Անտոնիոսի դաշնակցուհին և սիրուհին, իսկ 37 թ-ին նրանք ամուսնացել են:

Աղբյուրը՝ Life.panorama.am

Facebook Comments