Կոլագենային դիմակ՝ դեմքի մաշկի ու պարանոցի երիտասարդացման համար

270
Կոլագենը սպիտակուց է, որը պատասխանատու է մաշկի առաձգականության ու ամրության համար: Ժելատինն էլ, ըստ էության, հանդիսանում է հենց կոլագեն:
Եվ ահա ժելատինով պատրաստված դիմակը կարող է երիտասարդացնել մաշկը անհավանական ձևով:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
• 1 ճաշի գդալ ժելատին
• 5 ճաշի գդալ կաթ
• 10 կաթիլ վիտամին A և E
• 1 ձվի դեղնուց
• 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ:
Պատրաստման եղանակը
Կաթը գոլացնել, ավելացնել ժելատինը՝ անընդհատ խառնելով, մինչև այն ամբողջությամբ լուծվի: Խառնուրդը թողնել 20-30 րոպե, այնուհետ ավելացնել մնացած բաղադրիչները՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ:
Խառնուրդը եռացող ջրի վրա մի փոքր տաքացնել ու քսել դեմքի ու պարանոցի մաքուր մաշկին: Պահել այն 25-30 րոպե, ապա լվացվել սառը ջրով:
Դիմակը կատարել 3 օրը մեկ՝ 10 անգամ ու կզարմանաք, թե ինչպես է ամեն անգամ երիտասարդանում մաշկը:

Աղբյուրը`Life.panorama.am

Facebook Comments