Կոնչիտա Վուրստը շարունակում է տառապել ՄԻԱՎ-ի պատճառով

    5628

    Երբ Կոնչիտա Վուրստը դեռ երիտասարդ էր և հայտնի նեղ շրջանակներում, նա ուներ սիրեցյալ, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ: Սակայն, 4 տարի համատեղ կյանքից հետո, Կոնչիտան պարզում է, որ իր սիրելիից վարակվել է իմունային անբավարարության վիրուսով: Զույգը բաժանվում է, և տղաներն այլևս չեն հանդիպում միմյանց, մինչև Կոնչիտայի՝ Եվրատեսիլում փայլուն հաղթանակը: Արտիստի նախկին զուգընկերը սպառնում է բացահայտել Կոնչիտայի այդ սարսափելի գաղտնիքը՝ մեծ գումարներ պահանջելով իր լռության դիմաց: Սակայն Կոնչիտան իր մեջ ուժ է գտնում ու անձամբ է պատմում լրագրողներին իր հիվանդության մասին: Այժմ Կոնչիտան շատ հյուծված է և թույլ․ հիվանդությունը նրան ուժասպառ է արել: Վուրստի խոսքով՝ նա այլևս չի ուզում պայքարել, ցանկանում է ընդունել իր հիվանդությունն ու տրվել ճակատագրին:



    Facebook Comments