«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի հաղթող 19–ամյա Հայկուհի Մաթևոսյանը, մյուս տիտղոսակիրներն ու բոլոր թեկնածուները` ֆոտոշարքով

    5161

    Գեղեցկության մրցույթները Հայաստանում կրկին նոր թափ են ստանում։ Այս տարի մեկի փոխարեն երկու մրցույթ է անցկացվում` Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթներն ու Մամիկոն Դանիելյանի կազմակերպած «Հայաստանի գեղեցկուհի. ազգային գեղեցկության մրցույթը»։ Վերջինս կազմակերպել էր նաև 2012 թվականի «Միսս Հայաստանը»։

    Մայիսի 11–ին կայացավ Մամիկոն Դանիելյանի կազմակերպած մրցույթը, որը վարում էին Լուսինե Թովմասյանն ու Ավո Խալաթյանը։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման ֆոտոշարքն ու մանրամասները։

    Մրցույթի ժամանակ 17-26 տարեկան 20 աղջիկ պայքարեցին «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսի համար։ Աղջիկները ներկայացան 3 look–ով` երեկոյան զգեստով, ազգային տարազով և լողազգեստով։ Նրանք հագել էին միանման լողազգեստներ։ Մրցույթում հաղթեց 19–ամյա Հայկուհի Մաթևոսյանը Երևանից։ Տիտղոսակրին  թագադրեց Լուսինե Թովմասյանը: Ի դեպ, Հայկուհին 2017–ին մասնակցել էր նաև Գոհար Հարությունյանի կազմակերպած մրցույթին, սակայն մրցանակային տեղ չէր զբաղեցրել։

    Մրցույթին մասնակցում էր նաև դերասանուհի Եվա Բաղդասարյանը։ Վերջինս ընդգրկվեց լավագույն տասնյակում, սակայն լավագույն հնգյակ չանցավ։ Լավագույն հնգյակում էին Մանուելա Գրիգորյանը, Լիզա Գազյանը, Կամիլա Մարգարյանը, Հայկուհի Մաթևոսյանն ու Քրիստինա Շահզադեյանը։

    Հնգյակում տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 4–րդ «Վիցե միսս» ճանաչվեց Կամիլա Մարգարյանը` զբաղեցնելով 5–րդ տեղը, 3–րդ «Վիցե միսս» ճանաչվեց Լիզա Գազյանը` զբաղեցնելով 4–րդ տեղը, 2–րդ «Վիցե միսս» ճանաչվեց Քրիստինա Շահզադեյանը` զբաղեցնելով 3–րդ տեղը, 1–ին  «Վիցե միսս» ճանաչվեց Մանուելա Գրիգորյանը` զբաղեցնելով 2–րդ տեղը:

    Կամիլա Մարգարյանը ստացավ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսը, Լիզա Գազյանը` «Միսս հմայք», Քրիստինա Շահզադեյանը`«Միսս Ֆոտոմոդել», Մանուելա Գրիգորյանը` «Միսս Համերաշխություն»։ Ի դեպ, «Միսս Համերաշխությանը» գաղտնի քվեարկության միջոցով ընտրել էին մասնակից աղջիկները։

    Մրցույթի ժյուրիի կազմում էին «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը, դերասան Հրանտ Թոխատյանը, ոճաբան Աննա Սանտոպադրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, Հայաստանում Լյուքսենբուրգի Մեծ Դքսության Պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, Սանկտ Պետերբուրգի կառավարության խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովանը, «Հայուհի» ամսագրի հիմնադիր Լադա Գոլովյանը, Taraz.am-ի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Հակոբյանը, կինոպրոդյուսեր Գեորգի Շաբանովը, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, Atex նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը հատուկ հյուր էր:

    «Հայաստանի գեղեցկուհի»` Հայկուհի Ասատրյան

    1–ին  «Վիցե միսս» և «Միսս Համերաշխություն» – Մանուելա Գրիգորյան

    2–րդ «Վիցե միսս» և «Միսս Ֆոտոմոդել» – Քրիստինա Շահզադեյան

    3–րդ «Վիցե միսս» և «Միսս հմայք» – Լիզա Գազյան

    4–րդ «Վիցե միսս» և «Հանդիսատեսի համակրանք» – Կամիլա Մարգարյան

    Մրցույթի մյուս մասնակիցները

    Ժյուրիի անդամները

    Երեկոյի հյուրերն ու ելույթները

    Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

    ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments