Հայտնի է՝ ինչու է Մեգան Մարքլը բաժանվել առաջին ամուսնուց

    690

    Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն առաջին ամուսնուց բաժանվել է այն պատճառով, որ նրանք ստիպված են եղել երկար ժամանակ անցկացնել միմյանցից հեռու, հայտնում է The Mirror հրատարակությունը՝ վկայակոչելով «Meghan Markle : Movies, Marriage & Motherhood» ֆիլմը։

    Картинки по запросу меган маркл бывший муж

    Ֆիլմում պատմվում է Մեգան Մարքլի կյանքի մասին նախքան արաքայազն Հարիին հանդիպելը։ Ֆիլմի հեղինակներին հարցազրույց է տվել թղթակից Էշլի Փիրսոնը, որը զբաղվում է թագավորական ընտանիքի անդամների կյանքի լուսաբանմամբ։ Նրա խոսքով՝ նրանց հարաբերությունները չեն ստացվել հեռավորության պատճառով. Մեգանը ստիպված է եղել հեռանալ Թրեւոր Էնգելսոնից, որը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է։

    «Նրանք միաին էին յոթ տարի, ամուսնացած՝ երկու։ Հենց նրանք ամուսնացան, Մեգանին հրավիրեցին նկարահանվել «Ֆորս Մաժորներ» սերիալում, եւ նա մեկնեց Տորոնտա, իսկ Թրեւորը մնաց Լոս Անջելեսում։ Հենց դա էլ կործանեց նրանց հարաբերությունները»,- բացատրել է Փիրսոնը։

    Картинки по запросу меган маркл

    Մարքլը Էնգելսոնից բաժանվել է 2013թ.-ին։ 2017թ.-ին նրան առաջարկություն է արել արքայազն Հարրին, նրանք ամուսնացել են 2018թ.-ի մայիսին։ Մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց առաջին երեխան, ում տվել են Արչի անունը։

    Աղբյուրը՝ Style.news.am

    Facebook Comments