«Հայ մայրեր»-ի 4-րդ գալա ընթրիքի հյուրերն ու հանգանակված ռեկորդային գումարը

    1168

    Անշահախնդիր նվիրում ու վստահություն. Թերևս սրա շնորհիվ է, որ արդեն  4-րդ տարին  «Հայ մայրեր» ՀԿ-ի գալա ընթրիքը  մեկ հարկի տակ է համախմբում  բոլոր նրանց, ովքեր բարությունն ու սրտացավությունը դարձրել են իրենց առօրեայի անբաժանելի մասն ու պատրաստ են ֆինանսապես ու հոգեբանորեն սատարել  մարդկաց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։

    Գործարարների, շոու-բիզնեսի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված  բարեգործական ընթրիքի նպատակն էր կազմակերպության մշտական գործընկերներին և նոր բարերարներին մանրամասն ներկայացնել կազմակերպության անցած  տարիների ճանապարհը, պատմել կատարված աշխատանքի մասին ու ներկայացնել հետագա ծրագրերը: Ի դեպ, վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը ևս  ներկա էր ընթրիքին։ Նա 300.000 դրամ է պատրաստվում փոխանցել կազմակերպությանը։

    Բարեգործական երեկոն վարում էր «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը։  Նա կարծես դարձել է «Հայ Մայրերի» սիմվոլը, թեև դեռ մայրիկ չէ։ Կազմակերպության գործունեության առաջին տարիներից Նազենին եղել է երեխաների ու մայրերի կողքին և ոգեշնչել նրանց: Այս տարիները հաղորդավարուհուն  սովորեցրել են չհուսահատվել, լինել ուժեղ և օգնելով նաև օգտակար զգալ.« Ցանկացած երեխա, ինքն իրենով արդեն  երջանկություն է բերում և այո՛, գուցե նա ունի հենաշարժողական  ապարատի խնդիր, բայց միթե մենք կարող ենք թերագնահատել  մարդուն իր ֆիզիկական այս կամ այն  արատի պատճառով։ Եվ այն, ինչը մենք կոչում ենք խնդիր, շատերի համար  այսօր դարձել  է օրհնություն, որովհետև 8 տարի  առաջ ծնված Գարիկը, որն  ունի մանկական ուղեղային կաթված, իր ծնունդով  դարձավ փրկօղակ  270-ից ավելի  երեխաների ու նրանց ընտանիքների համար։ Այնպես, որ մեծ հարց է, թե, ով ունի խնդիր, մենք, որ  չենք կարողանում ընկալել, որևէ ֆիզիկական, կամ հոգևոր  խնդիր ունեցող երեխաներին, թե նրանք, որոնք ուղղակի այսպես են ծնվել և մենք պարտավոր ենք հասկանալ ինչուներն ու ինչպեսները։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր անհատի, ով այստեղ է, ներդնում է իր ժամանակը,  իր բարությունը,  սիրտը և  իհարկե իր ունեցած հնարավորությունները։ Սա միայն դրամահավաք կամ հանգանակություն չէ, սա այն մարդկային պարզ շփումն է և իրազեկումը, որի կարևորությունն առավել է, քան գումարի  հանգանակությունը։ Մարդիկ պետք է իմանան ի՞նչ է մանկական ուղեղային կաթվածը և  դա առաջին հերթին վարակիչ չէ, մահացու հիվանդություն չէ։ Սա խնդիր է, որն ունի իր  որոշակի առանձնահատկությունները, բայց լուծելի է»,- նշում է Նազենին ու ավելացնում, որ այս տարիների ընթացքում ամենակարևոր բանը, որ հասկացել է,  այն է, որ իրենք մենակ չեն.  «Նարինեն Մանուկյանը կարողացավ վարակել իր  մարդասիրությամբ բոլորին։ Ես ինքս չունեմ երեխա, բայց պատկերացնում եմ, թե ինչքան  բարդ է ընդհանրապես երեխա մեծացնելը։ Պատկերացրեք, որ չունենալով այդ հոգսը ես  կարողացա ներառվել այն ամենի մեջ, ինչը կարող է ունենալ երեխայատեր մայրը ու էական չէ, երեխան խնդիր ունի, թե ոչ։ Այն ընկերությունը, այն մարդկային պոտենցիալը, որը  մենք ունենում ենք այս երեկոների ընթացքում ու ամուր պահում հետագայում, դա է ամենակարևորը»։

    _H2A8556 copy_H2A8634 copy«Հայ մայրեր» ՀԿ-ն ունի մանկական ուղեղային կաթվածով շուրջ 270 շահառու Հայաստանի բոլոր շրջաններից, որոնք բոլորն էլ անապահով ընտանիքներից են: Կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը հպարտորեն է թվում այն ձեռքբերումները, որոնց կարողացել են հասնել անդուլ ու նվիրված աշխատանքի շնորհիվ.« Այս տարվա ընթացքում միայն  մենք «Երազի տան» փոքրիկներին տրամադրել ենք  526  կուրս  վերականգնողական բուժում։ Տրամադրել ենք օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի  փոքրիկների ոտքերը չդեֆորմացվեն և նրանք սկսեն ավելի լավ քայլել։ 47 միավոր գույք ենք նվիրել՝ կանգնակներ, քայլակներ, հեծանվիներ և այլն։ Ամենակարևոր բանը որ մենք արել ենք ըստ իս որպես մայր այն է, որ մենք աջակցություն ենք տրամադրել մայրերին։ Ինչքան էլ, որ երեխան վերականգնվի  ու նկատելի լինեն արդյունքները, մայրը միևնույն է ինքնաբավ չի լինում  ու ամեն ինչ անիմաստ ու իզուր է համարում։ 15 մայրեր Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ ստացել են անվճար  հոգեբանի  աջակցություն։ Կարող եմ ասել, որ մենք ստացել ենք ֆանտաստիկ արդյունքներ։ 19  մայրեր ստացել են  նոր մասանգիտություն սովորելու հնարավորություն։ Միայն Սոննա Ռուբենյանի նախաձեռնած համերգի շնորհիվ 9 մայրեր  ստացան մասանգիտություն և այսօր նրանք  արդեն աշխատում են՝ բացարձակ կախում չունենալով ոչ ոքից ։  Ու ամենակարևորը, որի մասին հպարտորեն կարող եմ ասել այն է, որ 11 փոքրիկներ այև չեն գալու «Երազի տուն»։  Նրանք քայլում են, կարողանում են հաղորդակցվել և հասարակության լիիրավ անդամ են»։

    _H2A8644 copy_H2A8658 copy«Հայ մայրերի» մեծ ու համերաշխ ընտանիքի մի մասն է վաղուց կազմում նաև գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։ Նրա բնորոշմամբ ուժեղ կինն իր համար առաջին հերթին ասոցացվում է հենց Նարինեի հետ.« Յուրաքանչուր մարդ իր կայնքում պետք է այս ուժը և բարեխղճությունը գտնի, ինչպես օրինակ Նարինեն։ Երբ  ունենում ես խնդիր ու դրանից այնպես է դուրս գալիս, որ  մոտավորապես 270  ընտանիքի  այսօր կարողանում ես սատարաել ու նրանց կողքին լինել։ Ուժը հենց սա է։ Տարիներ շարունակ ցանկացած հարցում թե ես, թե քույրս Նարինեի  կողքին ենք  և ամեն անգամ , երբ գալլ ընթրիքին  լսում ենք թե մեկ տարվա ընթացքում  քանի երեխայի  է օգնություն տրամադրվել  ու դեռ քանիսը ունեն դրա կարիքը,  հասկանում ենք, որ դեռ շատ անելիքներ  ունենք մենք բոլորս»։

    Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը ևս կարևոր է այն աշխատանքն ու ջանքները, որոնք գործադրվում  են  փոքրիկների կյանքը գունավորելու համար.«3-4 տարի կլինի ինչ ես և կինս՝ Հռիփսիմեն, միացել ենք «Հայ մայրերի» մեծ ընտանքին։  Այնպիսի աշխատանք է արվում, որ  հայ երեխաները հնարավորություն են ունենում վատ ֆինանաստնտեսական  ու սոցիալական պայմաններում էլ ստանալ անհրաժեշտ աջակցությունը, որը շատերի համար կենսական է։ Այս  նախաձեռնությունը կյանքի է կոչում նրանց երազանքները, որը հնարավոր չէ առանց  ֆինանսի։ Բացի ֆինանսից, կա  նաև հոգեբանական աջակցության գործոնը, որովհետև դա ոգևորիչ է, երեխաներն իրենց մեջ ուժ են գտնում և հասկանում, որ իրենք չեն առաձնանում հասարակությունից  ու ունեն իրենց տեղը»։

    «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության պրեզենտացիային հետևեց բարեգործական աճուրդ-հանգանակությունը, որի ժամանակ ներկայացված լոտերի վաճառքից ու բարերարների փոխանցումներից  ստացված եկամուտն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով երեխաներին աջակցելու համար նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը։ Նախնական տվյալներով հավաքվել է մոտ 11 մլն դրամ, որը ռեկորդային է «Հայ մայրեր»-ի պատմության մեջ։

    _H2A8599 copy_H2A8562 copy_H2A8564 copy_H2A8568 copy_H2A8571 copy_H2A8573 copy_H2A8575 copy_H2A8581 copy_H2A8584 copy_H2A8588 copy_H2A8590 copy_H2A8603 copy_H2A8605 copy_H2A8612 copy_H2A8614 copy_H2A8616 copy_H2A8617 copy_H2A8621 copy_H2A8627 copy_H2A8635 copy_H2A8641 copy_H2A8661 copy_H2A8647 copy_H2A8654 copy_H2A8667 copy_H2A8674 copy_H2A8682 copy_H2A8687 copy_H2A8691 copy_H2A8695 copy_H2A8703 copy_H2A8708 copy_H2A8709 copy_H2A8713 copy_H2A8714 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
    Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
    Աղբյուրը՝ Blognews.am
    Facebook Comments