Հարթեցնում ենք կնճիռները՝ այս բնական յուղերի օգնությամբ

110
Այս բնական յուղերը համարվում են հզոր միջոց ծերության դեմ պայքարում։ Ընդամենը 2 շաբաթում կունենաք երիտասարդ ու գեղեցիկ մաշկ։
1. Խաղողի կտի յուղ
Այս յուղն ունի հակաօքսիդանտ հատկություններ, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են մաշկը։ Յուղը հարուստ է վիտամին E-ով, որը դանդաղեցնում է մաշկի թուլացման պրոցեսը։
2. Խորդենու  յուղ (Масло герани, Geranium)
Այս յուղը կիրառական է գրեթե յուրաքանչյուր մաշկի տեսակի համար։ Այն բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի առաձգականությունն ու պահպանում խոնավությունը։ Յուղը կարելի է մի քանի կաթիլ ավելացնել նախընտրած խոնավեցնող կրեմի մեջ և այդպես օգտագործել։
3. Շալֆեյի յուղ
Այս յուղը արդյունավետորեն վերացնում է մանր կնճիռները, նաև ունի անտիսեպտիկ ու անտիբակտերիալ հատկություններ, փակում է մաշկի ծակոտիներն ու այն դարձնում առավել առաձգական։
Եղեք գեղեցիկ և երիտասարդ։
Աղբյուրը՝ Life.panorama.am
Facebook Comments