Հարութ Փամբուկչյանը «New school comedy»-ի հատուկ հյուրը կլինի այսօր՝ «Արմենիա պրեմիում»-ի եթերում

    455

    «New school comedy». հումորային ու ժամանցային մի նախագիծ, որը հեռուստադիտողին է ներկայացնում Արմենիա TV-ն: Նախագիծն ամեն չորեքշաբթի ժամը 21:00-ին հերարձակվում է Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով: Հումորային համարներ, ծիծաղաշարժ դրվագներ, երաժշտական ներկայացումներ և, իհարկե, հայտնի հյուրեր. ահա այսպիսին են լինում «New school»-ի եթերները:

    Յուրաքանչյուր հաղորդման ժամանակ «New school-ի տաղավարում է հյուրընկալվում մեկ հայտնի հյուր, ով հանդես է գալիս իր երաժշտական համարով և պարզապես վայելում նրանց պատրաստած համարները:

    Այսօր՝ ժամը 21:00 ին, «Արմենիա պրեմիում»-ով կհերարձակվի հերթական հաղորդումը, իսկ հայտնի հյուրը լինելու է Հարութ Փամբուկչյանը:

    ShowBiz.am-ին նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանն ասաց. «Մեր հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ ամեն անգամ պետք է հյուրընկալենք հայտնիներից որևէ մեկին. փորձում ենք միշտ ընտրել նրանց, ովքեր կհետաքրքրեն տարիքային բոլոր խմբերին: Այս անգամ մեր տաղավարում էր մեծն վարպետ Հարութ Փամբուկչյանը, ով բավականին մեծ բավականություն ստացավ, ծիծաղեց և իր երգով ուրախացրեց բոլորին»,-ասաց նա և հավելեց, որ չափազանց հաճելի էր տեսնել հատկապես համարներից մեկի ժամանակ Ձախ Հարութի մեծ ոգևորությունն ու հավանության արժանանալը:

     

     

    Facebook Comments