Հումորով հագեցած երաժշտական երեկո՝ Արամ MP3-ի, Գարիկի, Սոնայի, Սոֆիի և այլ հայտնիների մասնակցությամբ

141

Երաժշտական կատարումներ՝ համեմված հումորով. դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգարսրահում տեղի ունեցավ «Սպասված երեկո» խորագրով համերգը, որը վարում էին Արամ MP3-ն ու Գարիկը: Tert.am Life-ը ներկա է եղել համերգային երեկոյին, ֆիքսել հետաքրքիր դրվագները բեմին ու կուլիսներում:

Համերգային ծրագիրը Գարիկ և Արամ հաղորդավարական զույգը ուղեկցեց հումորային համարներով: Իրենց հատուկ անմիջականությամբ նրանք ստիպեցին դահլիճին անընդմեջ ծիծաղել երաժշտական դադարների ընթացքում:

Երեկոյի երաժշտական մասում Արամն ու Գարիկը նույնպես ներգրավված էին: Իրենց կատարումներով հանդիսատեսին ներկայացան Սոնա Ռուբենյանը, Սոֆի Մխեյանը, Սոնան, Գևորգ Մարտիրոսյանը, Անդո և Ռաֆո դուետը:

Ինչպես բեմահարթակին, այնպես էլ հետնաբեմում արտիստներն ապահովում էին ուրախ տրամադրություն և դրական լիցքեր յուրաքանչյուրի ելույթից առաջ:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Անահիտ Հակոբյան

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments