«Հուսամ, որ հեռուստադիտողը կսիրի իմ այս նոր կերպարը». Ռոզի Ավետիսովան՝ «Սև հանքեր» քրեական դրամայում նկարահանվելու և իր նոր կերպարի մասին

    411

    Ինչպես արդեն գիտենք, հունվարի 7-ից Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Սև հանքեր» 25 մասանոց քրեական դրաման: Իրենց դերասանական խաղով այստեղ հանդես են գալու դերասաններ Էվա Խաչատրյանը, Ռոզի Ավետիսովան, Դավիթ Աղաջանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Դավիթ Հակոբյանը, Սամվել Գրիգորյանը, Հասմիկ Վերդյանը, Ալինա Ավետիսյանը և այլք, իսկ հիմքում, Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում հայտնաբերված հանքի ու դրա շահագործման շուրջ ծավալվող զարգացումներն են:

    Քրեական դրամայում նկարահանվելու առաջարկ ստանալու և իր նոր կերպարային առանձնահատկությունների մասին ShowBiz.am-ին պատմել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

    Դերասանուհին նոր դրամայում նկարահանվելու առաջարկը ստացել է է ֆիլմի ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանից և մեծ սիրով ընդունել առաջարկը: Նկարահանումները եղել են օգոստոս ամսին և տևել 2 ամիս. «Քրեական դրամա ժանրն ինձ համար նոր էր, առաջին անգամ պետք է փորձեի նման ժանրում խաղալ, ինչպես նաև կերպարս է շատ հետաքրքիր և ընդգծված բնավորությամբ»,-ասում է դերասանուհին և հավելում, որ նոր առաջարկ ստանալիս  կարևորում է կերպարը, սցենարը և, իհարկե, նկարահանող անձնակազմը:

    Ռոզիի մասնակցությամբ տեսարանների 80 %-ը եղել է Գեղարդում՝ չքնաղ բնության գրչկում և գյուղացիների ջերմ հյուրընկալության ներքո: Դերասանուհին խոստովանում է, որ աշխատանքը բավականին հեշտ ու սահուն ընթացք է ունեցել. «Ամեն բան անցնում էր առանց միջադեպերի և կոնֆլիկտների. նկարահանման հրապարակում շատ ընկերական մթնոլորտ էր: Ճիշտ է, առաջին անգամ էի այս թիմի հետ աշխատում, բայց տպավորություն էր, թե վաղուց գիտենք միմյանց»:

    Ռոզին դրամայում հիմնականում հանդես է գալու Դավիթ Հակոբյանի և Աշոտ-Տեր Մաթևոսյանի հետ: Դերասանուհու խոսքով՝ 2 դերասանների հետ էլ աշխատելը բավակաին հաճելի էր, հեշտ և զվարճալի.  «Աշոտի հետ աշխատանքային փորձ արդեն ունեինք. միասին նկարահանվել ենք  «Սահմանին» հեռուստաֆիլմում, իսկ Դավիթի նման զուգընկեր ունենալը պարզապես տոն է: Ես և՛ սովորել եմ շատ բան նրանից, և՛ անչափ ծիծաղել նրա հումարային կատակներից»:

    Դրամայում Ռոզին  հերոսի քույր Անին է՝ մասնագիտությամբ լրագրող, և իր անձնական լրագրողական հետաքննությունն է սկսում հանքերի շահագործման հարցում: Բնավորությամբ շատ ուժեղ մարդ է և երբեմն իրեն դրսևորում է հերոսի փոքր եղբոր նման:

    Զրույցի վերջում խոսելով նրա ակնկալիքներից կապված այս ֆիլմի հետ՝ դերասանուհին ասաց. «Հուսամ, որ հեռուստադիտողը իմ այս նոր կերպարը և բավականություն կստանա հեռուստաֆիլմից, քանզի այս աշխատանքն արվել է սիրով, հոգատարությամբ, պրոֆեսիոնալիզմով և ընկերական ջերմ մթնոլորտում: Ինձ համար այս պրոեկտը շատ հետաքրքիր է. այն հարուստ է հետաքրքիր կերպարներով և գունագեղ տեսարաններով: Ես իմ գործընկերներին ուզում եմ շնորհավորել այս լավ աշխատանքի մեկնարկի առթիվ, իսկ մեր անդավաճան հեռուստադիտողին՝ մաղթել բարի դիտում»:

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Facebook Comments