Մադոննայի դուստր Լուրդես Լեոնը ՝ զարմանալի կերպարով

    46

    Նյու-Յորքում կայացել է երիտասարդ մոդելյերների մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ամենահետաքրքիր հյուրերից մեկը Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնն է եղել:

    Լուրդեսը միջոցառմանը եկել է սպիտակ, տարօրինակ ձևվածքով զգեստով ու  զարդերով: Նրա ականջօղերը փոքրիկ պայուսակների տեսքով են եղել, իսկ շղթայի վրա փայլել է  նրա անվան առաջին տառը՝ « L »: Լուրդեսի ձեռքին  օձի կաշվից պայուսակ է եղել:

    Հյուրերն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ Մադոննայի դուստրը թևատակի մազերը չի հեռացրել: Սպիտակ զգեստն ավելի տեսանելի է դարձրել դրանք:

    Լուրդես Լեոնն առաջին անգամը չէ, որ նման տեսքով է ներկայանում հանդիսավոր միջոցառումներին:

    Աղբյուրը՝ Life.panorama.am

    Facebook Comments