Մազերի ամրությանն ու աճին նպաստող միջոց

153

Մազաթափության դեմ պայքարի հրաշալի միջոց կա, որը   կանխում է  սեզոնի հետ կապված խնդիրները: Պարզ ու արագ պատրաստվող այս միջոցը պետք  է կիրառել շաբաթական 2 անգամ :

Հարկավոր է

1 ձու

1 հասած բանան

1 ճաշի գդալ մեղր

կես բաժակ գարեջուր

1-2 կաթիլ եթերային յուղ

Պատրաստման եղանակը

Բանանը տրորել, ավելացնել մեղրը, խառնել: Ավելացնել ձուն, լցնել գարեջուրը, կրկին խառնել:

Ստացված զանգվածը քսել խոնավ մազերին՝  մոտ 5 րոպե    մերսելով գլխամաշկը,   որպեսզի զանգվածը լավ տարածվի մազարմատներին:   Դնել պոլիէթիլենից գլխարկ, գլուխը փաթաթել սրբիչով,  40-50 րոպեից մազերը լվալ:

Աղբյուրը՝ Life.panorama.am

Facebook Comments