Մազերի 5 գույն, որոնք նորոձև են 2019-ի գարնանը

    486

    Մեկ օրից գարուն է. դուք է՞լ եք մեր պես գարնանն այդքան սպասում…

    Ամեն սեզոն իր հետ փոփոխությունների ցանկություն է առաջացնում. նոր զգեստապահարան, վարսահարդարում և, ինչու ոչ, մազերի նոր երանգ: Եթե փոփոխությունների սիրահար եք և մտադիր եք գարնանը փոխել մազերի գույնը, ապա Wnews.am-ի այս հրապարակումը ձեզ համար է: Մենք ներկայացնում ենք գարնանը նորաձև մազերի 5 երանգները, դե իսկ ընտրությունը ձերն է:

    «Լղոզված պաստել».

    Մազերի պաստելային երանգները յուրաքանչյուր գարուն-ամառ սեզոն նորաձևություն են վերադառնում: Այս տարի թրենդային են երկնագույնը, վարդագույն ոսկին, ելակային բլոնդը, ծխեցված վարդագույնը: Եթե նման համարձակ փորձարկումները ձեզ համար չեն, կարող եք կիրառել մազերի տոնիկ, որը երկար չի մնում, կամ պաստելային երանգով ներկեք միայն մազերի ծայրերը:

    Կենդանի կորալ.

    Ինչպես հայտնի է, կորալը 2019-ի գույնն է, որը չէր կարող շրջանցել նաև գեղեցկության ոլորտը: Մազերի այս  երանգը պարտադրում է ունենալ գերխնամված մաշկ, քանի որ ունակ է ընդգծել թերությունները:

    Սառը շոկոլադ.

    Շագանակագույնը  երբեք դուրս չի գա նորաձևությունից, որովհետև այն ունիվերսալ է և բոլորին է սազում: Ավելին, այն մաքսիմալ բնական է: Այս սեզոն առավել նորաձև են շոկոլադե սառը երանգները: Եթե ցանկանում եք մազերը ներկելիս միքսել շագանակագույնի մի քանի երանգները, ապա  սառը շոկոլադե պետք է գերակշռի:

    Սկանդինավյան բլոնդ.

    Սառը տոները նորաձև են նաև բլոնդի դեպքում: Սկանդինավյան բլոնդն ավելի բնական է երևում, քան տաք բլոնդը: Ոճաբանները խորհուրդ են տալիս շիկահերներին ազատվել դեղինից ներկի միջոցով, իսկ մանուշակագույն շամպունների շնորհիվ չեզոքացնել դեղնավուն երանգը, սակայն նկատի ունեցեք, որ մանուշակագույն շամպունը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ:

    Մեղրային.

    Բացի «կենդանի կորալ» երանգից, 2019-ին խարտյաշ երանգի սիրահարները կարող են ընտրել ևս մի գեղեցիկ գույն՝ «փոշոտ մեղրայինը»: Այն շատ վառ չէ, ինչպես սովորական մեղրայինը, բավականին ոճային և բնական է դիտվում:

    Աղբյուրը՝ Wnews.am

    Facebook Comments