Մաշկի խնամքի ամենավտանգավոր սխալները

243

Յուրաքանչյուր կին իր գեղեցկության պահպանման համար փորձարկում է ամեն հնարավոր միջոց: Միշտ չէ, սակայն, որ այդ հնարքներն անվնաս են լինում օրգանիզմի համար:

Ներկայացնում ենք մաշկի խնամքի ընթացքում թույլ տրվող ամենավտանգավոր սխալները, որոնցից արժե խուսափել.

Քնելուց առաջ շպարը չհեռացնելը. Հարկավոր է հիշել, որ շպարը ողջ օրվա ընթացքում մակի վրա մնալով ամբողջովին ծածկում է ծակոտիները, այդպիսով թույլ չտալով մաշկին շնչել, ուստի հարկավոր է քնելիս դեմքի մաշկը հնարավորինս  զերծ պահել արհեստական կոսմետիկ միջոցներից

Մաշկի վրա առկա կորեակները ձեռքով հեռացնելը. սա կարող է վարակ առաջացնել և էլ ավելի խորացնել մաշկային խնդիրները

Ձեռքերով անընդհատ երեսին դիպչելը. ձեռքերն ամենաշատ մանրէներն են պարունակում և երեսին դիպչելով այդ մանրէները փոխանցվում են մաշկին

Մաշկը չխոնավեցնել, քանի որ այն յուղոտ է. ամեն տեսակի մաշկ խոնավեցման կարիք ունի:

Աղբյուրը՝ Life.panorama.am

Facebook Comments