Մարտի 8-ը «Բարի լույս»-ում գունեղ էր ու տոնական

    1856

    Մարտի 8-ն իր գարնանային ու կանացի ողջ հմայքը գցել էր նաև Արմենիա TV-ի «Բարի լույս»-ի տաղավարում: Եթերը տոնական էր, տրամադրությունը՝ բարձր, Լուսինեի, Դիանայի և Սաթենիկի դեմքը՝ պայծառ ու ժպտերես, իսկ Ավոն ու Արտակը՝ հպարտ, քանզի նրանց կողքին էին նման գեղեցկուհիներ:

    Սաթենիկն այս անգամ, ինչպես սովորաբար, խոհանոցում չէր և չէր զարմացնում նոր հետաքրքիր բաղադրատոմսով. չէ՞ որ այդ օրը տոն էր, և ինքն էլ պետք է վայելեր տոնական եթերը. այդ իսկ պատճառով էլ նա նույնպես հաղորդավարների կողքին էր և պարզապես վայելում էր իր օրը:

    Տոնական եթերի ժամանակ «Բարի լույս» էին հյուրընկալվել Արա Մարտիրոսյանը, Արամեն, Սարոն և Միհրան Ծառուկյանը: Հաղորդավարները հյուրերի հետ հետաքրքիր զրույց ունեցան՝ կապված իրենց ապագա ծրագրերի և գործունեության հետ: Երգիչները նաև շնորհավորեցին բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ և նրանց նվիրեցին մեկական երգ:

    Հաղորդման վերջում՝ անակնկալ կերպով բեմում հայտնվեց երգիչ Միհրան Ծառուկյանը և կատարեց իր՝ «Սիրահարվել եմ» երգը:

    Բարի լույսի ողջ անձնակազմը՝ նաև նրանք, ովքեր երբևէ չեն երևում կադրում, տոնական էին և ժպտուն:

    Facebook Comments