Մեգան Մարքլը VOGUE-ի նոր խմբագիրն է

    119

    Մեգան Մարքլն ընդամենը մի քանի ամիս է, ինչ դեկրետային արձակուրդի մեջ է, բայց որոշել է դայակներ վարձել իր փոքրիկի՝ Արչիի համար, որպեսզի անցնի աշխատանքի: Սա նշանակում է, որ Մեգանն արդեն պատրաստ է ակտիվ գործունեություն ծավալելու ոչ միայն տանը, այլ նաև երկրի հասարակական կյանքում: Զանգվածային լրատվամիջոցները այսօր տեղեկացրին, որ VOGUE ամսագրի նոր խմբագիրը Մեգան Մարքլն է։ Մեգանը բազմիցս նշել է հարցազրույցներում, որ միշտ երազել է աշխատել VOGUE- ում։ Թագավորական ընտանիքի անդամ լինելն ու նոր ծանոթություննրը օգնեցին նրան իրականացնել վաղեմի երազանքը։ Պետք է նշել, որ ըստ VOGUE- ի՝ Մեգանը 21-րդ դարի ամենաազդեցիկ կանանցից է: Նման բան առաջին անգամ է հանդիպում թագավորական ընտանիքում: VOGUE- ի կարծիքով՝ Մեգանի համեստ պահվածքն ու նորաոճ լինելն օգնում է թագավորական ընտանիքին համապատասխանել 21-րդ դարի պահանջներին ու քայլել ժամանակին համընթաց:


    Facebook Comments