Մեգան Մարքլն անակնկալ այցելել է Լոնդոնի Թագավորական քոլեջ

    105
    Դեկտեմբերի 5-ին 37-ամյա Մեգան Մարքլը ներկայացել էր Համագործակցության համալսարանների ասոցիացիայի միջոցառմանը, որին ներկա էին նաև բրիտանական համալսարանների ղեկավարները, գիտնականներ, ուսանողներ։
    Այս հանդիպումը նախապես չէր հայտարարվել, այդ իսկ պատճառով էլ Մեգանի ներկայությունը հասարակության համար անակնկալ էր։
    Այս միջոցառման համար Մեգանն ընտրել էր սև հագուստներ, վարսերը թափված էին։
    Մեգանը, ով միջոցառմանը ներկայացել էր միայնակ՝ առանց արքայազն Հարիի, անդրադարձել է հասարակության վրա բարձրագույն կրթության կարևորության մասին, քննարկել ստրկության ու մարդկանց թրաֆիքինգի խնդիրները։
    Երկուշաբթի արդեն Մեգան Մարքլը հանդիպելու է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամային։

    Աղբյուրը`Life.panorama.am

    Facebook Comments