«Արմքոմեդիի «Մեծ, չաղ հայկական Stand up» ներկայացման հետաքրքիր դրվագներն ու հյուրերը

61

«Մեծ, չաղ հայկական Stand up». այսպիսի խորագրով ներկայացան Նարեկն ու Սերգեյը նոյեմբերի 17-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: 1 ժամ 30 րոպե տևողությամբ ներկայացման մեջ Նարեկն ու Սերգեյը անդրադարձան մեր երկրում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերին, հիշարժան ու տպավորիչ իրադարձություններին: Երբեմն-երբեմն բերելով իրենց իսկ անձնական կյանքից դրվագներ ու պատմություններ՝ նրանք այդ ամենն էլ ավելի հումորի էին վերածում և տպավորիչ մատուցում հանդիսատեսին:

ShowBiz.am-ը ներկա է եղել Stand up ներկայացմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագները:

Մինչև Երևանի հանդիսատեսին ներկայանալը, Սերգեյն ու Նարեկը ներկայացում են ունեցել նաև Գյումրիում և Վանաձորում: «Մենք փորձում ենք ամեն քաղաքում յուրահատուկ և համապատասխան ներկայանալ: Համապատասխան՝ այսինքն տվյալ վայրում տեղի ունեցած իրադարձություններին ու քաղաքական դեպքերին համապատասխան»,-ասում է Սերգեյն ու հավելում, որ Վանաձորում հումորները եղել են այնտեղի քաղաքական դեպքերին համահունչ, Գյումրիում էլ իր հերթին՝ տեղի ունեցած իրադարձություններին ու քաղաքական գործիչներին համապատասխան:

Եվ քանի որ, ամենաշատն ու բովանդակալիցը կուտակված էր Երևանում, այստեղի հումուրն էլ ավելի բազմազան էր:

Խոսելով թեմաների ընտրության մասին՝ Նարեկն էլ իր հերթին նշեց, որ այս տարվա իրադարձությունների հագեցած և շատ լինելու առիթով իրենք փորձեցին ամփոփել ամենը մեկ ներկայացման մեջ, հիշել  յուրահատուկ պահերն ու կատարվածը, հիշել ՝ ինչպես էր երեկ, և ինչպես է այսօր:

Նրանց հավաստմամբ՝ Գյումրիում և Վանաձորում արդեն հասցրել էին հասկանալ, թե որ կատակն ինչպես է ընդունում հանդիսատեսը, և այստեղ ամեն բան մի փոքր ավելի դյուրին էր: Իսկ իրենց իսկ անձնական կյանքից օրինակներ բերելու մասին, տղաներն ասացին. «Մենք ընտրել էինք այն փորձը, որը հիմնված է հենց քո սեփական դառը ու  անհարմար փորձի վրա»:

Զրույցի վերջում Նարեկն ու Սերգեյը խոստովանեցին, որ ամենապատասխանատու և ամենաբարդ դահլիճն էր սա իրենց համար, քանզի դահլիճում 1200-ից ավել մարդ կար:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Facebook Comments