«Մեր ընտանիքում ամեն բան նորմալ է». Լուիզա Ներսիսյանը հերքում է Հրանտ Թոխատյանից բաժանվելու լուրը

270

Այսօր լուրեր են տարածվել, որ դերասան Հրանտ Թոխատյանն ու դերասանուհի Լուիզա Ներսիսյանը բաժանվել են։ Tert.am Life–ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, չգիտի էլ` որտեղից կարող էին նման լուրեր տարածվել։

«Նախորդ տարի էլ էին նման լուրեր տարածվել, ամեն տարի ինչ–որ նման խոսակցություն է տարածվում, հերքում ենք»,– ժպիտով պատասխանեց դերասանուհին, որն արդեն սովոր է նման խոսակցությւոններին։

Վերջին շրջանում ամուսինները, գրեթե, միասին չեն ներկայանում որևէ միջոցառման։ Լուիզան չի բացառում, որ խոսակցություններն այդտեղից են սկիզբ առել, սակայն փաստում է` իրենց ընտանիքում ամեն բան կարգին է։

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments