Նազենի Հովհաննիսյանի լողազգեստով նոր լուսանկարը Աբու Դաբիից

1895

Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Աբու Դաբիում: Դերասանուհին պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում և շփվում իր հետևորդների հետ: Նազենի հերթական արևային ու տաք լուսանկարն է հրապարակել ու դրան կից հետևյալ գրառումն արել.

«Բավական է մտածել, որ պարտվել ես, և այդ նույն պահին սկսվում է պարտությունը»։ Կոբո Աբեի «Ավազուտների կինը» իմ կարդացած ամենահուզիչ ու հետաքրքիր գործերից էր։ Շատ տարիներ առաջ եմ կարդացել, բայց մինչև օրս հիշում եմ, կադր առ կադր, ասես էդ գրքի մեջ ապրեի, էդ կյանքով՝ ավազը ցանկության ու կյանքի դժվարության հետ մաշկիս կպած։
Նա ճապոնական հետպատերազմյան գրականության առաջամարտիկներից էր, որոնց ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքն էր՝ ժամանակակից աշխարհում) մի բան, որ փնտրում ենք առ այսօր՝ կարդալով գրքեր, նայելով ֆիլմեր կամ, նույնիսկ աննպատակ թերթելով ինստագրամը, փորձելով անթիվ անհամար ֆեյքերի կամ իրական էջերի ու չզտած ինֆորմացիայի մեջ ՝ ԳՏՆԵԼ ՄԵԶ, գտնել իրականը։
«Ավազուտների կինը» 1962- ին ծնված՝ հուզում է մինչև օրս ու ապրում իմ ուղեղում։ Ավազոտվելիս հիշում եմ հենց նրան։
Հ.Գ. Կոբո Աբեի կենասգրականը թերթելիս կարդացի, որ մոլագարի պես սիրել է լուսանկարել) որքան է բնորոշում այս փաստն իր ստեղծագործություններն ու իրեն. կարդում ես «կադր առ կադր», գրած կինո»։

Facebook Comments