Նանուլի ծննդյան խնջույքի լուսանկարները, հայտնի հյուրերն ու նոր տեսահոլովակի շնորհանդեսը

10052

Պարուհի Վիկա Մարտիրոսյանի փոքրիկ գեղեցկուհի, երգչուհի Նանուլիկն այսօր դարձավ 9 տարեկան: Մանակական շունչ, գեղեցիկ միանման հագուստներ, շատ փուչիկներ, երգ ու պար. այսպիսին էր այսօր Նանուլի ծննդյան խնջույքն ու ոչ միայն. այսօր նաև փոքրիկ երգչուհու նոր տեսահոլովակի շնորհանդեսն էր: Երգը կոչվում է «Իմ ծնունդն է այսօր»:

Նանուլին շնորհավորելու էին եկել Քրիստինե Պեպելյանը, Աննա Թովմասյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարինկա Խաչատրյանը, Հռիփսիմե Ելինյանը և շատ ու շատ այլ հայտնիներ, մտերիմներ ու ընկերներ: Խնջույքի բացումն իր գեղեցիկ խոսքով արեց Ավետ Բարսեղյանը, որին էլ հաջորդեց տեսահոլովակի ներկայացնելն ու ուրախ երգն ու պարը:

Նշենք նաև, որ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է:

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Facebook Comments