Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` «Ա.Կ.Ա.» ֆիլմի փակ երեկույթին

484

Երկար տարիներ տարբեր նախագծերում նկարահանվելուց հետո Սարգիս Գրիգորյանը որոշել է մտնել ֆիլմարտադրության ոլորտ։ Շուտով մեծ էկրան կբարձրանա «Ա.Կ.Ա.» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Սարգիսը  ներկայանում է ոչ միայն գլխավոր դերակատարմամբ, այլև որպես պրոդյուսեր։

Ավելի վաղ Tert.am Life–ը ներկայացրել է առաջին լուսանկարները ֆիլմի նկարահանման հրապարակից։ Ստեղծագործական թիմն ավարտել է նկարահանումները, ինչի առթիվ երեկ փակ երեկույթ էին կազմակերպել։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագները։

Ֆիլմում խաղում են Խորեն Լևոնյանը, Արաբո Գրիգորյանը, Սարգիս Գրիգորյանը  Նարինե Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Դավիթ Աղաջանյանը, Աննա Դովլաթյանը, Գեորգի Հովակիմյանը, Սամսոն Ստեփանյանը, Սարգիս Մանուկյանը, Մուրադ Նադիրյանը, Իշխան Ղարիբյանը, Արշավիր Փանոսյանը, Սարգսի դուստրը՝ Յանան: Այն իր անվանումը ստացել է գլխավոր երեք հերոսների` Արթուրի, Կարենի և Արամի անունների սկզբնատառերից:

Այս աշխատանքը շատ պատասխանատու է Սարգսի համար, քանի որ այսպիսով գործունեություն է սկսում նոր ոլորտում։ Անհանգստությամբ, բայց և ոգևորությամբ է աշխատում նախագծի վրա։

Ֆիլմի գաղափարի հիմքում  Սարգիս Գրիգորյանի և ռուսաստանաբնակ Արաբո Գրիգորյանի ընկերությունն է: Սարգիսն առիթ է հանդիսացել, որպեսզի Արաբոն մտածի դերասանական կարիերա սկսելու մասին, վերջինս էլ առաջարկել է, որպեսզի Սարգիսը մտնի ֆիլմարտադրության ոլորտ։

«Տարիներ առաջ Արաբոն դիմել էր մեզ, որպեսզի նկարահանենք իր love story–ն։ Այն քիչ մարդկանցից էր, որ իրոք ուզում էր խաղալ, չէր ասում` մի բան նկարեք, գնանք։ Ինքը խաղաց և սիրո պատմությունը փոքրիկ ֆիլմ դարձավ։ Ես իրեն ասացի, որ տեսախցիկը սիրում է իրեն։ Ես չէի էլ պատկերացնի, որ դա իրեն այնքան կտպավորի, որ տարիներ անց կորոշի զբաղվել այս գործով,– հիշեց Սարգիսը, ապա հավելեց, որ Արաբոն իրեն առաջարկել է միասին ֆիլմ նկարահանել,– Արաբոյի առաջ ես ունեի մեծագույն պատասխանտվություն։ Իրեն ասացի` այո, այս  գործը կանեմ, բայց մտածում էի` Տեր Աստված, ինչպես ենք անելու։ Բարդ ճանապարհ ենք անցել, բայց համոզված կարող  եմ ասել, որ ֆիլմը կայացել է»։

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Աղբյուրը՝ Life.tert.am
Facebook Comments