Ո՞վ է Անջելինա Ջոլիի նոր սիրեցյալը

    215

    Ամերիկյան թաբլոիթները պայթեցրին ինտերնետը Անջելինա Ջոլիի սիրավեպի մասին նորությամբ։ Հավաստի աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ընտանիքի վաղեմի բարեկամ և անվտանգության աշխատակից Օլիվեր Քրեյնի ու Ջոլիի միջև սիրավեպ է սկսվել։ Օլիվերն այդ ընտանիքում աշխատում է արդեն տասը տարի։ Ջոլիի հետ նրանք միշտ ջերմ ու լավ հարաբերություններ են ունեցել։

    Օլիվերը գրավել է նրան իր հոգատարությամբ և ուշադրությամբ։ Նրա համար խենթանում են նաև Ջոլիի երեխաները, որոնց հետ Քրեյնն ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան Բրեդը և Անջելինան։ Փիթին չի ուրախացրել կնոջ ընտրությունը։ Ընտանիքի ընկերը պատմում է, որ Բրեդն անգամ ցանկացել է ազատել աշխատանքից Ջոլիի նոր սիրելիին, սակայն  երեխաները դեմ են եղել։

    Facebook Comments