Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք. Կոկո Շանելի լավագույն մտքերը

    2173

    Կոկո Շանելը հայտնի է յուրաքանչյուրին, ով թեկուզ փոքր-ինչ պատկերացում ունի նորաձևության աշխարհի մասին։ Chanel նորաձևության տան հիմնադիրը հսկայական ազդեցություն է  ունեցել 20-րդ դարի նորաձևության վրա։

    Ձեզ ենք ներկայացնում Կոկո Շանելի լավագույն մտքերը.

    -Դուք երբեք առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորությունը չեք ունենա

    -20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում դուք ունեք դեմք, որը ինքներդ եք ստեղծել, իսկ 50 տարեկանում ունեք այն դեմքը, որին արժանի եք

    -Գեղեցիկ երևալու համար պարտադիր չէ երիտասարդ և գեղեցիկ լինել

    -Ես թքած ունեն, թե իմ մասին ինչ եք մտածում։ Ես ձեր մասին ընդհանրապես  չեմ մտածում

    -Ասում են, որ կանայք գեղեցիկ են հագնվում այլ կանանց համար, քանի որ նրանց ոգեշնչում է  մրցակցությունը։ Բայց եթե աշխարհում տղամարդիկ չլինեին, կանայք ընդհանրապես չէին հագնվի։

    -Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել

    -Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ուրեմն դուք պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել

    -Տղամարդու կյանքում մեկ կին է  լինում, մնացած բոլորը նրա ստվերներն են

    -Հոգալով գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի

    -Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք

    -Իսկական տղամարդկանց քիչ լինելը պատճառ չէ առաջին հանդիպածին կառչելու համար

    -Կանայք չունեն ընկերներ։ Նրանց կամ սիրում են, կամ ոչ

    -Քայլերի ընդունակ  տղամարդը դատապարտված է սիրված լինել

    -Որքան վատ են կնոջ գործերը, այնքան գեղեցիկ տեսք նա պետք է ունենա

    -Կա ժամանակ աշխատելու և կա ժամանակ սիրելու համար։ Ոչ մի ուրիշ բանի համար ժամանակ չի մնում։

    Աղբյուրը`Life.panorama.am

    Facebook Comments