Ջենիֆեր Լոպեսը խոսել է Ալեք Ռոդրիգեսի հետ հարսանիքի ծրագրերի մասին

    81

    Վերջին օրերին Ջենիֆեր Լոպեսը պարբերաբար հայտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում և հարցազրույցներ տալիս՝ փորձելով հանրայնացնել նոր երգն ու դրա տեսահոլովակը: Հարցազրույցներից մեկի ժամանակ 49-ամյա փոփ աստղը խոսել է բեյսբոլի վետերան Ալեքս Ռոդրիգեսի հետ ամուսնության մասին:

    Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, Լոպեսը նշել է, որ հարսանիք դեռևս չեն ծրագրում, քանի որ ժամանակ չունեն:

    «Մենք դեռևս ոչինչ չենք ծրագրում: Մենք նոր ենք նշանվել և միանգամից անցել ենք աշխատանքի, ամբողջ տարին պատրաստվում ենք աշխատել, այդ իսկ պատճառով էլ չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում: Մենք դեռևս չենք որոշել՝ ինչպես ենք դա անելու, հնարավոր է՝ արագացնենք իրադարձություններն ու շուտ կազմակարպենք հարսանիքը, հնարավոր է՝ սպասենք։ Հստակ որևէ բան չեմ կարող ասել», – ասել է Լոպեսը:

    Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է այս տարվա մարտին, երբ Ռոդրիգեսը առաջարկություն է արել Լոպեսին և վերջինիս նվիրել 15 կարատ ադամանդով մատանի, որի արժեքը մոտ $5 մլն է։

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments