Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին, արձագանքել է երգչուհու նշանադրությանը

    612

    Մարկ Էնթոնին իր հուզմունքն է արտահայտել նախկին կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի նշանադրության վերաբերյալ: Օրերս ներկայացումներից մեկի ընթացքում Մարկին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում իր նախկին կնոջ և բեյսբոլիստի նշանադրությանը:

    «Բնականաբար, ես երջանիկ եմ նրանց համար»,- ասել է Մարկը: Ինչպես գրում է Daily Mail-ը, 50-ամյա Էնթոնին Լոպեսի հետ ամուսնացած է եղել 2004-2011 թվականներին:

    Նրանց ամուսնալուծության գործն ավարտվել է 2014 թվականին: Նույն թվականին էլ Էնթոնին ամուսնացել է մոդել Շանոն դե Լիմայի հետ, սակայն 2017–ին նրանք ամուսնալուծվել են:

    Լոպեսի և Էնթոնիի ամուսնալուծությունից հետո Ջենիֆերը պահպանել է իրենց երկու երեխաների խնամակալության իրավունքը, սակայն դա չի խանգարում Էնթոնիին կիսել երեխաներին դաստիարակելու հոգեսերը:

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments