Ռիհանան ընդունել է Հասանի ամուսնության առաջարկը

    3467

    Ռիհանան Սառա Պոլսոնի հետ հարցազրույցում հաճելիորեն զարմացրել է բոլորին՝ չափազանց անկեղծ պատասխանելով բոլոր հարցերին ու բացահայտելով իր կյանքից բազմաթիվ գաղտնիքներ: Արդեն մի քանի տարի է՝ երգչուհին հանդիպում է միլիարդատեր Հասան Ջամիլեի հետ, ինչն ամեն կերպ թաքցվում էր երկրպագուներից և լրատվամիջոցներից: Ռիհանան խոստովանել է Սառա Պոլսոնին, որ սիրահարված է և հիմա իր միակ երազանքը Հասանից երեխա ունենալն է:

    Օրեր առաջ անանուն աղբյուրից լրագրողները ստացել են տեղեկատվություն, ըստ որի՝ Հասանը Ռիհանային ամուսնության առաջարկություն է արել և դրական պատասխան է ստացել: Նրանք արդեն 2 տարի է, ինչ հանդիպում են, ու երգչուհին Հասանի կողքին իրեն լիարժեք երջանիկ է զգում: Ռիհանան դեռ չի հաստատել իր ամուսնության շուրջ պտտվող շշուկները, որովհետև հիմա երգչուհին իր ամբողջ ուժերը ներդրել է նոր ալբոմի թողարկման աշխատանքների մեջ:


    Facebook Comments