Ռիհաննան ցուցադրել է իր դեբյուտային հավաքածուն՝ Fenty

    439

    31-ամյա երգչուհի Ռիհաննան օրերս նկարահանվել է The New York Times Style Magazine-ում , որտեղ էլ ներկայացրել է իր դեբյուտային հավաքածուից մի քանի նմուշներ: Ռիհաննայի նորաձև բրենդը իր մեջ ներառում է բաճկոններ , ջինսե զգեստներ , կոմբինեզոններ և լայն վերնաշապիկներ: «Ես շատ դանդաղ եմ զարգանում նորաձության աշխարհում»,- պատմում է Ռիհաննան ,- «Սկզբում ես պարզապես գնում էի հարմարավետ հագուստ , հետո՝  ինձ սկսեց դուր գալ , որ մարդիկ ինձ ոճային ու առանձնահատուկ են համարում, և սկսեցի հագուստ ընտրելուն մոտենալ ավելի բծախնդրորեն: Իսկ հետո որոշեցի ինքս ստեղծել իմ անձնական ոճը: Երբեք չեմ ցանկացել պարզապես վաճառել հագուստ , որը կպատկանի իմ անունով բրենդին: Յուրաքանչյուր մոդելի վրա աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և հույս ունեմ շահել մարդկանց վստահությունն ու հարգանքը որպես ոճաբան»:

    Ռիհաննայի հեղինակած հագուստները հնարավոր կլինի ձեռք բերել մայիսի 24-ից Փարիզում բացվող նրա խանութ-սրահից: Իսկ հետագայում արդեն հնարավոր կլինի նաև պատվիրել նախընտրած հագուստը բրենդին պատկանող ինտերնետային կայքից: The New York Times Style Magazine-ի հետ ունեցած հարցազրույցում Ռիհաննան նշել է,որ շուտով կթողարկի իր ռեգգի ալբոմը:


    Facebook Comments