Ռոզա Ֆիլբերգն՝ իր ամուսնության լուրերի մասին

4870

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը երեկ իր Instagram-ի էջում լուսանկար էր հրապարալել երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հետ ու գրել՝ «Մեր հարսիկը»: Ռոզա Ֆիլբերգը հարսանեկան զգեստով էր, ինչը օգտատերերի շրջանում նոր քննարկման թեմա է դարձել. Շատերը կարծում են, թե 2018-ը Ռոզան ամփոփել է անձնական կյանքում կարեւոր իրադարձությամբ՝ ամուսնացել է:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը պարզաբանում ստանալու նպատակով՝ կապ հաստատեց Ռոզայի հետ, ով նշեց.

«Իրականում ես չեմ ամուսնացել, այդ լուսանկարն արվել է «Նռան հատիկը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, ամուսնացել է հերոսուհիս՝ Սոֆյան, որն իմ անձնական կյանքի հետ կապ չունի»,- նշեց երգչուհին:

Հետաքրքրվելով, թե ինչպես է Ռոզան պատրաստվում նշել Ամանորը, պատասխանեց.

«Իհարկե, կեսգիշերին կլինեմ տանը, Նոր տարին կդիմավորեմ ընտանիքիս հետ, դա մի գեղեցիկ ավանդույթ է, որը չենք խախտում մեր ընտանքիում: Սակայն դրանից հետո ես ունեմ աշխատանքային պայմանավորվածություն, Ամանորի գիշերը ես նաեւ կաշխատեմ՝ մասնակցելով փակ միջոցառման»:

Հարցին, թե ինչպես է գնահատում 2018-ն ու ինչ սպասելիքներ ունի 2019-ից, Ռոզա Ֆիլբերգը ընդգծեց.

«Ինձ համար 2018-ը շատ հաջող տարի էր. Ես ներկայացա որպես դերասանուհի, նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկեցի, եւ հույս ունեմ, որ գալիք 2019-ը կլինի ոչ պակաս հաջող տարի եւ նույնիսկ ավելին: Արդեն իսկ ծրագրեր ու պայմանավորվածություններ կան նոր պրոյեկտների ու նոր երգերի հետ կապված, կլինեն նոր դուետներ: Կարծում եմ՝ 2019-ը ավելի շատ երաժշտական տարի կլինի ինձ համար, թեեւ դերասանուհու աշխատանքն էլ չեմ մոռանա: Աշխատանքները շատ են, այնպես որ հանդիսատեսը թող ինձնից սպասի հետաքրքիր անակնկալների»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments