«Սատանան կրում է Պրադա» սիրված ֆիլմի երկրորդ մասը շուտով կհայտնվի կինոթատրոններում

    95

    2019 թվականին մեծ էկրան կբարձրանա «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի շարունակությունը։ Հունիսի 10-ին լույս է տեսել «Սատանան կրում է Պրադա» բեսթսելլերի 2-րդ մասը՝ «Խաբեություն, լատտե և լեգինսներ»-ը։ Համանուն ֆիլմի նկարահանումները արդեն ընթացքի մեջ են, և հոկտեմբերին մենք կտեսնենք գրքի էկրանացումը։

    Հեղինակը՝ Լորեն Վեյսբերգերը, գիրքը սկսել է գլխավոր հերոսուհու մտորումներով․ «Ինչու՞ են բոլոր կանայք ամուսնությունից հետո պարտադիր գիրանում, ինչու՞ չի ստացվում համատեղել լավ կարիերան երեք երեխաների դաստիարակության հետ, ինչու՞ են աշխարհի բոլոր կանայք ցանկանում խլել քո հարուստ, խելացի, հմայիչ ամուսնուն, ով արդեն քեզնից հոգնել է, ինչու՞ չի կարելի ապրել առանց խնդիրների»։ Գիրքը պատմում է երեք ընկերուհիների կյանքում ընկերության, դավաճանության, սիրո մասին․ ինչպես են նրանք, հասնելով իրենց երազանքներին, մտածում՝ միթե սա է երջանկությունը։

    Facebook Comments