Սեզոնի թրենդը. «շոկոլադե յասամանի» գույնի վարսեր

    186

    Շատ ժամանակ չի ացնել ծխեցված մաշմելոուի գույնի թրենդից, սակայն նորաձևության գիտակներն ազդարարում են նոր թրենդի ստեղծման մասին։ «Շոկոլադե յասամանի» գույնը, որը հնարավոր է ստանալ սև մազերի վրա մուգ մանուշակագույն ներկ օգտագործելու միջոցով, հավակնում է դառնալ ամենաոճայինն  այս սեզոնին:

    Նման գունային համադրության շնորհիվ մազարմատները սկսվում են շագանակագույն երանգով և աստիճանաբար հասնում յասամանի ծաղկի գույնի։

    Թրենդի առաջին համակիրներից էր Լեդի Գագան, որը դեռ տարեսկզբին հանդես եկավ մազերի այս գույնով։ Այժմ մազերին նման գունային լուծում է տվել նաև Քեթի Փերին։ Վարսդահարդարները նկատում են, որ շատ կանայք են նախապատվությունը տալիս այս երանգին:

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments