Սեր, հիասթափություններ ու սպասումներ. կայացավ Ինստագրամից հայտնի հայուհու՝ Աննա Եղոյանի պոեզիայի երեկոն

98

Ոչ մի ավելորդ դետալ՝ բեմի մթության մեջ վառվող մոմեր, բանաստեղծությունների տրցակ, թավշյա ձայն և հոգու ու մտքի խաղաղություն։ Երեկ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում կայացավ Աննա Եղոյանի պոեզիայի երեկոն։ Հուզական ընթերցմամբ ու գեղեցիկ աչքերով շատերի համակրանքին արժանացած հայուհուն լսելու հնարավորությունը հանդիսատեսը բաց չէր թողել։ BlogNews.am-ը ևս ներկա է եղել միջոցառմանը, կուլիսներում զրուցել Աննայի հետ ու լուսանկարել գեղեցկուհուն։

Հետնաբեմում եղած անհանգստությունը միանգամից անհետանում է, երբ Աննան դեմ-դիմաց կանգնում է հանդիսատեսի առջև։ Ողջունելու հետո Աննան ասաց, որ ցանկանում է, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը երեկոյի ընթացքում գտնի իրեն հուզող հարցերի պատասխանն ու երեկոն սկսեց Դմիտրի Բիկովի ստեղծագործությամբ. «Ուզում եմ, որ բոլորս էլ մի պահ կանգ առնենք ու ինքներս մեզ հարց տանք՝ ինչի համար ենք ապրում, ով ենք մենք, ինչ կա մեր  կյանքում»։

_H2A6138 copy_H2A6130 copy_H2A6137 copy

Մինչև ելույթը եղած այդչափ հուզմունքն Աննան նորմալ երևույթ է համարում. «Եթե չկա անհանգստություն, միանգամից հասկանում ես, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում, ուրեմն՝ մի բան այն չէ։ Այս հուզմունքն ինչ-որ տեղ անգամ հաճելի է։ Դա վախ չէ, այլ այնպիսի զգացողություն, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս ինչ-որ նոր, անսպասելի բան է լինելու»,- ասում է Աննան։

Նուրբ ու անսահման հանգստություն ճառագող աղջիկը բեմ բարձրանալուն պես ներդաշնակություն է տարածում ամբողջ դահլիճում ու միանգամից կլանում հանդիսատեին իր գեղեցկությամբ ու թովիչ ձայնով։ Երևանում սա Աննայի առաջին ելույթը չէ։ Անցած տարի Կամերային թատրոնում կայացած մտերմիկ ու ջերմ երեկոն ստիպեց, որ Աննան ցանկացավ նորից վերադառանալ. «Անկեղծ ասած՝ ես զարմացած էի առաջին համերգից հետո, որովհետև  հանդիսատեսն ուշադիր լսում էր ու հետադարձ ինձ դրական էներգետիկա էր փոխանցում։ Ես տաքություն էի զգում դահլիճից։ Դա շատ հաճելի երևույթ էր։ Դահլիճում տիրող կատարյալ լռությունն օգնում էր, վստահություն ներշնչում, որ ես շարունակեի»։

_H2A6153 copy_H2A6167 copy_H2A6151 copyԱննան երեկոյի ընթացքում ներկայացրեց ոչ միայն դասական, ժամանակակից ռուս գրողների ստեղծագործությունները, այլև հեղինակային գործեր։ «Իմ ստեղծագործությունները սկսել եմ կարդալ ոչ վաղ անցյալում։ Բառերով նկարագրել հնարավոր չէ, թե որքան դժվար է դա, բայց ինձ վստահություն է տալիս մարդկանց սերը, որ ես շարունակեմ ստեղծագործել,- ասում է Աննան ու հավելում, որ շուտով էլ ավելի հետաքրքիր ծրագրով կզարմացնի իր հանդիսատեսին։- Շատ եմ ուզում նաև առաձին համերգային ծրագրով անդրադառնալ հայ դասականերին։ Թեև հայերեն խոսելու հետ կապված դժվարություններ չունեմ, բայց ինձնից որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանամ լրիվ յուրացել հայ բանաստեղծների ստեղծագործություններն ու լիարժեք ներկայացնել»։

Աննան դժվարանում է հիշել՝ երբ ու ինչպես որոշեց կարդալ բանաստեղծություններ։ Առաջին հոլովակը համացանցում Աննան հրապարակել է 3 տարի առաջ. «Ի սկզբանե նման հոլովակներ նկարել էի իմ ընկերների, բարեկամների ու ծանոթների համար։ Չեմ էլ մտածել դրանով մեծ լասարան հավաքելու մասին։ Դա այն ժամանակ արել եմ իմ 200 հետևորդների համար, իսկ հետո հասկացա, որ մարդկանց դուր է գալիս, նոր հետևորդներ ավելացան, խնդրում էին այս կամ այն բանաստեղծությունը կարդալ։ Ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվեց»։

_H2A6171 copy_H2A6159 copy_H2A6157 copy

Գեղեցկուհի հայուհին համացանցում բավակին մեծ լսարան ունի՝ մոտ 843.000 հետևորդ։ Ասում է՝ մեծ մասը ռուսներ են, բայց «Քաոս» հեռուստասերիալը, որտեղ Աննան մարմնավորում էր Շուշանիկին, ևս նպաստեց, որ  նրան Հայաստանում ճանաչեն ու սիրեն. «Վիճակագրությամբ առաջին տեղում ռուսներ են, քանի որ ամբողջ կյանքում ապրել եմ Ռուսաստանում։ «Քաոս» հեռուստաերիալից հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Ինստագրամի իմ հետևորդների թվով հայերը 5-րդ հորիզոնականից միանգամից բարձրացել են 2-րդ, ինչը շատ ուրախալի փաստ է ինձ համար»։

Մարդկանց սերն ու չափից շատ ուշադրությունն Աննայի կյանքում ոչինչ չեն փոխել ու չեն խանգարում հանգիստ ապրելուն. «Մարդկանց սերն իմ հանդեպ ինձ երբեք չի կարող խանգարել, հակառակը, դա ինձ ոգեշնչում է։ Նրանք տալիս են ինձ սեր, ես ուզում եմ վերադարձնել կրկնապատիկը։ Կարծում եմ՝ մարդը հոգնում է, երբ դա վերածվում է պարզապես աշխատանքի, իսկ ես այն, ինչ անում եմ, հաճույով եմ անում, հոգի եմ դնում դրա մեջ։ Իսկ եթե դա իմ ու իմ կյանքի մի մասն է դարձել, ես հանգիստ եմ ու ազատ շնչում եմ»։

_H2A6175 copy_H2A6172 copy

_H2A6186 copyԱննայի մոտ այնքա՜ն անկեղծ ու պարզ է ստացվում փոխանցել հեղինակի խոհերն ու ապրումները։ Ինքն էլ համաձայն է այդ մտքի հետ, ասում է՝ գաղտնիքը հավանաբար այն է, որ իրեն հաջողվում է ամբողջությամբ ընկղմվել ստեղծագործության մեջ. «Ես ինձ համար բացահայտում եմ նոր շերտեր, ինձ պատկերացնում տվյալ ստեղծագործության հերուսուհու կարգավիճակում։ Ես դառնում է նրա պատմության հերոսուհին, մտահոգվում, վերապրում ցավն ու երջանկությունը։ Եթե հանդիսատեսը կարծում է, որ անկեղծ եմ, ուրեմն՝ ստացվում է փոխանցել էմոցիաները»։

_H2A6210 copy_H2A6200 copy_H2A6195 copy_H2A6214 copy_H2A6218 copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի 
Աղբյուրը՝ Blognews.am
Facebook Comments