Սիրուշոյի շքեղ տեսքը Արաբական Միացյալ Էմիրություններում և ստացած մրցանակը

2490

Ինչպես գիտենք, այս օրերին երգչուհի Սիրուշոն համերգային շրջագայությամբ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ստացավ հատուկ մրցանակ: Նա պարբերաբար նոր լուսանկարներ ու հրապարակումներ էր անում Դուբայից, կիսվում իր լուսանկարներով, տեսանյութերով և ուղիղ եթեր հերարձակմամբ ցույց տալիս հետևորդներին այնտեղ տիրող ամեն բան:

«Պատրաստվում ենք վաղը կայանալիք ելույթին՝ Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառման, որտեղ հայկական ժողովրդական երգերով ներկայացնելու եմ Հայաստանը: Այս պահին մտքերով Հայաստանում եմ, բայց աշխատանքային պարտականություններս բերել են այստեղ, և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի և նամակների համար»,-լուսանկարներից մեկին կից՝ գրել էր երգչուհին:

Facebook Comments