Սխալ սովորություններ, որոնց պատճառով վնասվում է դեմքի մաշկը

4822

Ձեռքերը մի՛ դրեք կզակին

Ազատվեք կզակը ձեռքերին դնելու սովորությունից: Պարբերաբար այդ դիրքով նստելու դեպքում   ինչպես դեմքի, այնպես էլ դաստակների վրա մանր կնճիռներ են առաջանում:

Մատերով մի՛ սեղմեք բշտիկները

Մատերով բշտիկները սեղմելը ոչ թե կլավացնի մաշկի վիճակը, այլ կբարդացնի այն, քանի որ ինֆեկցիան կարող է տարածվել և նոր բշտիկների առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ, բշտիկները չի կարելի ծածկել տոնային կրեմով:

Մի՛ պառկեք քնելու՝ առանց մաքրելու շպարը

Գիշերը դեմքի մաշկը պետք է հանգստանա և «շնչի», այդ պատճառով էլ քնելուց առաջ շպարը հարկավոր է մաքրել: Օրվա ընթացքում տոնային կրեմի , ստվերաներկի կամ դիմափոշու վրա փոշու   շերտ է գոյանում, մաշկի ծակոտիները փակվում են  և կեղտոտվում, ինչի հետևանքով կարող են բշտիկներ առաջանալ:

Մի՛ օգտվեք փորձանմուշներից

Դիմահարդարման պարագաներ ընտրելիս մի՛ օգտվեք արդեն բացված փորձանմուշներից: Դրանց օրական տասնյակ ու հարյուրավոր այլ գնորդներ են դիպչում: Վաճառողուհուց նոր փորձանմուշ խնդրեք :

Քնելուց առաջ սնուցող կրեմ մի՛ քսեք դեմքին

Սնուցող կրեմը օգտակար է դեմքի մաշկի համար, պարզապես այն պետք է քսել ոչ թե քնելուց առաջ, այլ երեկոյան, իսկ 2-3 ժամ անց դեմքը լվանալ գոլ ջրով:

Աղբյուրը՝ Life.panorama.am

Facebook Comments