Վիկտորիա Բեքհեմը հիանալի տեսք է ունեցել Լոնդոնում կայացած երեկույթի ժամանակ

    67

    Վիկտորիա և Դեվիդ Բեքհեմները Լոնդոնի փակ գիշերային ակումբներից մեկում  կայացած երեկույթի ամենատպավորիչ հյուրերն են եղել: Դեվիդը 20 տարուց ավելի է՝ գովազդում է ալկոհոլային խմիչքների հայտնի ապրանքանիշերից մեկը, որի պատվին կազմակերպված երեկույթին Բեքհեմ ամուսինները սպասված հյուրեր են եղել:

    Վիկտորիան սեքսուալ տեսք է ունեցել. նա ամբողջովին թափանցիկ բլուզով է եղել, նեղ տաբատով ու բարձրակրունկ կոշիկներով, իսկ ձեռքին փոքրիկ կաշվե պայուսակ է եղել:

    Ինչպես միշտ, իր ոճով փայլել է նաև Դեվիդ Բեքհեմը: Նա համադրել է ժամանակակիցն ու դասականը՝ մոխրագույն   կոստյումի հետ հագնելով   բարձր վզով շագանակագույն բլուզ:

    Աղբյուրը`Life.panorama.am

    Facebook Comments