Տիգրան Համասյանի երևանյան համերգի հետաքրքիր դրվագները

78

Տիգրան Համասյան. երաժիշտ, որն ամեն անգամ ապացուցում է, որ Հայաստանում մեծ պահանջարկ ունի նաև լավ երաժշտությունը։ Նրա համերգները միշտ անցնում են անշլագով` անկախ նրանից ներկայացվող ծրագիրը նո՞ր է,  թե՞ կազմված է հայտնի ստեղծագործություններից։

Tert.am Life-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները։

Որպես կանոն` Համասյանը չի սիրում նվագել հին ստեղծագործություններ, սիրում է հանդիսատեսին ներկայանալ նոր գործերով, սակայն Երևանում նրան սպասում են նաև հին ստեղծագործությունների կատարմամբ։ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ կրկին հնչում էր Համասյանի երաժշտությունը։ Հնչեցին նրա հայտնի ստեղծագործությունները։

Երաժիշտը միշտ նշում է, որ իր ասելիքը հաղորդում է երաժշտության միջոցով։ Այս անգամ Համասյանն ավելի քչախոս էր, քան երբևէ։ Բեմից գրեթե չխոսեց, միայն շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին երեկոն իր հետ անցկացնելու համար։ Բեմում երաժշտին  ընկերակցեց աշխարհահռչակ սաքսաֆոնահար, կոմպոզիտոր Բեն Վենդելը։

Համասյանն այն երաժիշտն է, որն ուզում է լսել քննադատություններ և բողոքում է Հայաստանում երաժշտական քննադատների և մրցակցության բացակայությունից, սակայն այս անգամ էլ  նա  ստիպված է լսել միայն հիացական խոսքեր։ Այս մասին վկայում են հանդիսատեսի ոգևորությունն ու չդադարող ծափերը։ Եվս մի համերգ Համասյանը կունենա Նոյեմբերի 5–ին։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Աղբյուրը՝ Life.tert.am
Facebook Comments