Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգն ու գոյացած հերթը

204

Մանսուրյանի ստեղծագործությունները Մանսուրյանի համար. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երեկ կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված  հոբելյանական համերգ:

Tert.am Lifeը ներկայացնում է երեկոյի մանրամասները։

Նրա ստեղծագործությունները հնչեցին Աննա Մայիլյանի,  Մաքսիմ Նովիկովի,  Արթուր Եղիազարյանի, Խաչատրյան տրիոյի՝ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի,  Կարեն Քոչարյանի կատարմամբ։

Երեկոյի ընթացքում հնչեցին նրա կամերային ստեղծագործությունները: Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Մանսուրյանը և նշեց, որ այս համերգն առաջին անգամ կայացել է Լոս Անջելեսում, երկրորդ համերգն արդեն հայրենիքում է։

Միջոցառման մուտքն ազատ էր, սակայն Մանսուրյանին նվիրված երեկոյի համար թանգարանի դահլիճը շատ փոքր էր։ Մեկնարկի ժամին այլևս հնարավոր չէր ներս մտնել։ Թանգարանի երկու հարկերում այնպիսի հերթ էր գոյացել, որ դահլիճի դռներին մոտենալ ուղղակի հնարավոր չէր։ Շատերը ստիպված էին հեռանալ։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments