«Փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը». Սիրուշո

4267

Սիրուշոն, ով այս օրերին համերգային շրջագայություններով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և դրանց կից գրել.

«Պատրաստվում ենք վաղը կայանալիք ելույթին՝ Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառման, որտեղ հայկական ժողովրդական երգերով ներկայացնելու եմ Հայաստանը: Այս պահին մտքերով Հայաստանում եմ, բայց աշխատանքային պարտականություններս բերել են այստեղ, և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը: Շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի և նամակների համար»:

 

Facebook Comments