Քիմ Քարդաշյանը, անտեսելով ամուսնու դժգոհությունը, կրկին մերկ լուսանկար է հրապարակել

    598

    Քանյե Ուեսթը իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իրեն դուր չի գալիս, երբ Քիմ Քարդաշյանը շատ համարձակ լուսանկարներ է հրապարակում: Անտեսելով ամուսնու դժգոհությունը՝ Քիմը հերթական համարձակ լուսանկարն է հրապարակել: Կադրում նա ամբողջովին մերկ է, իսկ մարմինը ծածկում են նրա երկար մազերը:

    Քիմի նոր լուսանկարը իրեն պատկանող KKW Beauty ապրանքանիշի նոր հավաքածուին է նվիրված: Հավաքածուն կրում է Cherry Blossom անունը: Այն բաղկացած է 8 տարբեր երանգների շրթներկերից, ստվերաներկերից ու կոսմետիկ այլ պարագաներից: Քիմի նոր լուսանկարը մեկ օրում 2 միլիոնից ավելի հավանումներ է ունեցել:

    Աղբյուրը`Life.panorama.am

    Facebook Comments