Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը որոշել են Քրիս Ջենների տան հարևանությամբ շքեղ առանձնատուն գնել

    750

    38-ամյա մոդել Քիմ Քարդաշյանը եւ 41-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուց առաջ բանակցություններ են վարում նոր անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ։

    Ким Кардашьян и Канье Уэст решили купить особняк по соседству с Крис Дженнер

    Էլիտար անշարժ գույքը գտնվում է Փալմ Սփրինգ շրջանում՝ Լոս Անջելեսի հարավ-արեւելքում։ Այն ձեռք բերելու դեպքում նրանց հարեւանուհին կդառնա Քիմի մայրը՝ Քրիս Ջենները։ Առանձնատունն արժե 12 մլն դոլար։

    Շքեղ առանձնատանը 6 մանկական ննջասենյակ, 7 լոգասենյակ, գոլֆի համար դաշտ եւ հսկայական լողավազան է տեղավորված։ Էլիտար բնակարանն ընդարձակ հյուրասենյակ ունի, որն ապակիներով է շրջապատված, սակայն դրանում տեղի ունեցողը դրսից տեսանելի չի լինի։ Դա շատ կարեւոր է Քիմի եւ Քանյեի համար, որոնք ցանկանում են, որ տունն իրենց ամրոցը լինի, եւ դրանում կատարվող ցանկացած բան գաղտնի բնույթ կրի։

    Ավելի վաղ աստղային զույգը դիտարկում էր Մայամի Բիչում գտնվող, 14 մլն դոլար արժողությամբ բնակարանը։ Սակայն Քարդաշյանը եւ Ուեսթը հրաժարվել են գործարքից այն բանից հետո, երբ նրանց լուսանկարել են պատշգամբում։ Բնակարանը բավարար չափով պաշտպանված չէր հետաքրքրասեր հայացքներից, հայտնում է TMZ-ն։

    Աղբյուրը՝ Style.news.am

    Facebook Comments