Քիմ Քարդաշյանի գաղթակղիչ կերպարները Thierry Mugler բրենդի ցուցահանդեսին քննարկումների կենտրոնում են

    807

    Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է նորաձևության ամենահայտնի բրենդներից մեկի՝ Thierry Mugler-ի հագուստների ցուցահանդեսին։ Քիմը ներկայացել է մեկը մյուսից գայթակղիչ կերպարներով, որոնք հասցրել են հայտնվել քննարկումների կիզակետում:

    Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին սկզբում կրել է ֆրանսիացի դիզայների ստեղծած հագուստը, որով շատ նման է եղել կոմիքսային հերոսուհի Հրաշք կնոջը: Ավելի ուշ նա զգեստափոխվել է ու ներկայացել ճերմակ մինի զգեստով:

    Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Կանդայում՝ Մոնրեալի Բարձր արվեստների թանգարանում: Ընդհանուր առմամբ, Thierry Mugler: Couturissime խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է 140 զգեստ, ինչպես նաև Մագլերի արած լուսանկարներն ու էսքիզները:

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments