Հայտնի է «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած երկրների ցանկը

Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցել են մրցույթի ևս 18 երկրների ներկայացացուցիչներ: Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ են անցել նրանցից տասը՝ Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան և Սերբիան:

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

Մայիսի 14-ին կկայանա մրցույթի եզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենան Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Ավստրալիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Սերբիայի ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։