Քիմ Քարդաշյանի սիրառատ լուսանկարն իր 4 երեխաների հետ

Քիմ Քարդաշյանն ուրախացրել է իր երկրպագուներին՝ ինստագրամյան էջում կիսվելով 4 երեխաների հետ ջերմ ու քնքուշ լուսանկարով:
Նկարում Քիմն իր 6-ամյա դստեր՝ Նորթի, 3-ամյա Սենթի, 2-ամյա Չիկագոյի և երեք ամսական Փսալոմի հետ է: Լինելով բազմազավակ մայր՝ Քիմը չի դադարում հիացնել հետևորդներին իր իդեալական կազմվածքով ու միշտ խնամված արտաքինով:

«Առաջ ես մտածում էի, որ շատ դժվար է միանգամից երեք երեխաների հետ ստանալ լավ լուսանկար: Հիմա, երբ նրանք չորսն են, ես դրանում համոզված եմ»,- կատակել է Քիմ Քարդաշյանը:

Քիմը լրագրողների հետ հաճախ է կիսվում մայրերին մտահոգող խնդիրներով, դժվարություններով:
«Երբ երեխաները մեծանան, կանհետանան նաև այս խնդիրներն ու իմ հույսերը կարդարանան»,- ասում է Քիմը:
Սակայ երկրպագուները մեկնաբանություններում շտապել են նրան հիասթափեցնել՝ բացահայտելով, որ դժվարությունները շարունակվելու են անվերջ: