Ծնվել է Վիկ Դարչինյանի և Ջավահիր Եղիկյանի որդին․ նրան հայրիկի պատվին Վիկ են անվանակոչել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը երեկ ծնողներ են դարձել։

Այս մասին տեղեկանում ենք «Ես կամ» հաղորդման Ֆեյսբուքյան էջից։

Մայրիկի ցանկությամբ փոքրիկին անվանակոչել են հայրիկի պատվին՝ Վիկ։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: