Պապարացիները Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին լուսանկարել են գրկախառնված զբոսնելիս

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և դերասան ու ռեժիսոր Բեն Աֆլեքին նկատել են Հեմփթոնզում միասին զբոսնելիս, գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

48-ամյա Աֆլեքը և 51-ամյա Լոպեսն առանց երեխաների վայելել են հանգիստը․ նրանց նկատել են գրկախառնված քայլելիս։

Պապարացիների կողմից արված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է սպիտակ շապիկ և տաբատ՝ այն համադրելով սպորտային կոշիկների հետ, իսկ Բեն Աֆլեքը կրում է սպիտակ տակ վերնազգեստ, սպորտային կոշիկներ և կրեմագույն տաբատ։

Ավելի վաղ զույգը ժամանակ էր անցկացրել Universal Studios-ում՝ Ջենիֆեր Լոպեսի 13-ամյա զույգերի՝ Մաքսի և Էմմայի, ինչպես նաև Բեն Աֆլեքի 9-ամյա որդու՝ Սամուելի հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։