Գվեն Ստեֆանին և Բլեյք Շելթոնը գաղտնի ամուսնացել են. հրապարակվել են առաջին լուսանկարները

51-ամյա ամերիկացի փոփ երգչուհի Գվեն Ստեֆանին գաղտնի ամուսնացել է 45-ամյա քանթրի երաժիշտ Բլեյք Շելթոնի հետ, գրում է Daily Mail-ը` հրապարակելով առաջին կադրերը:

Աստղային հարսանիքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝  հուլիսի 3-ին` Շելթոնի` ԱՄՆ Օկլահոմա նահանգում գտնվող ռանչոյում: Հայտնի է, որ ավելի վաղ նա այնտեղ մատուռ էր կառուցել հատուկ հարսանեկան արարողության համար:

Նշվում է, որ միջոցառումը և՛ գաղտնի էր, և՛ համեստ: Ենթադրվում է, որ զույգը որոշել է COVID-19 համավարակի ժամանակ վտանգի չենթարկել հարազատներին ու ընկերներին:

Աստղային զույգն առաջին անգամ հանդիպել է ամերիկյան «The Voice» շոուի նկարահանման հրապարակում` 2015-ին: Այնուհետև Շելթոնը բաժանվել է իր երկրորդ կնոջից, իսկ մի քանի շաբաթ անց Ստեֆանին հայտարարել է Գևին Ռոսդեյլի հետ ամուսնալուծության մասին: Երգչուհին վերջինիս հետ ապրել է 13 տարի և երեք որդի ունեցել: