Փայլուն կրծկալ, պատռված շորտ․ Ջենիֆեր Լոպեսը նոր Cambia El Paso երգի հոլովակի նկարահանումից լուսանկարներ է հրապարակել

Հայտնի երգչուհի, պարուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել իր նոր՝ Cambia El Paso երգի հոլովակի նկարահանումներից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հակառակ նրան, ու հուլիսի 24-ին աստղը 52 տարեկան է դառնում, նա դեռ 30 տարեկանի տեսք ունի։

Նոր երգը Պուերտո Ռիկոյից ռեփ կատարող Ռաու Ալեխանդրոյի հետ է և թողարկվել է երկուշաբթի։

Հրապարակված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է Levi’s ապրանքանիշի շորտ, բյուրեղյա քարերով զարդարված կրծկալ և Dolce & Gabbana ապրանքանիշի ներքնազգեստ։ Իր տեսքն ամբողջացնելու համար Լոպեսը կրել է մեծ ոսկեգույն օղեր, ապարանջաններ և մատանիներ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում երգչուհին բաժանվել է իր փեսացուից և վերականգնել հարաբերությունները նախկին սիրելիի՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ, որի հետ նշանադրված է եղել 2202-ից 2004 թվականներին։