Քվենտին Տարանտինոն գնել է պատմական Vista թատրոնը

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Dax Shepard- ի փոդքսթում ասել է, որ գնել է պատմական Vista թատրոնը Լոս Անջելեսի Sunset Boulevard-ում:

«Միգուցե թատրոնի բացումն անենք հենց Սուրբ Ծննդյան օրը: Դա հին կինոնկարներով կինոթատրոն չի լինելու: Մենք կցուցադրենք նոր ֆիլմեր, որոնք էկրաններ կբարձրանան: Դա նման չի լինի New Beverly-ին: New Beverly-ն ունի իր մթնոլորտը»,- ասել է ռեժիսորը:

Տարանտինոն նշել է, որ թատրոնի հին տերերը ոչնչացրել են այն համը, որն ունեն բոլոր դասական կինոթատրոնները և որ շուտով նման կինոթատրոնների նկատմամբ հետաքրքրությունը միայն կաճի:

New Beverly-ն կինոդահլիճ է, որը Տարանտինոն գնել է 2007 թվականին: Այնտեղ ցուցադրվում են 35 և 18 մմ ժապավենով նկարահանված ֆիլմեր: Հունիսին կինոթատրոնը վերաբացվել է՝ համաճարակից հետո առաջին անգամ: